«Սիսիանի համայնքապետը և վարչական շրջանների ղեկավարներն առաջնագծում են». Սիսիանի համայնքապետարան
- May 25, 2021
- 1 min read

«Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը և վարչական շրջանների ղեկավարները մի քանի օր է՝ առաջնագծում են»,- MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Սիսիանի համայնքապետարանի մամուլի խոսնակ Անի Սիմոնյանը:
Նա նշեց, որ մարզում իրավիճակը շարունակում է մնալ լարված, սակայն այսօր տարածված լուրերը, թե իրավիճակը լարվել է հատկապես Սիսիանի հատվածում, հայկական կողմն էլ վիրավորներ ունի, դեռևս հաստատված չեն:
«Մենք մամուլից ենք տեղեկացել այդ լուրերից, հիմա փորձում ենք կապ հաստատել առաջնագծում գտնվող մեր գործընկերների հետ և վերջնական ինֆորմացիա ստանալ, սակայն դեռևս որևէ մեկը չի արձագանքում»,- ասաց նա:
ԱԺ անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը ևս MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ նման տեղեկություններ է ստացել, բայց դեռևս որևէ բան ասել չի կարող. «Առանց վերջնական ճշտելու ոչինչ չեմ ցանկանա ասել, որ հանկարծ ապատեղեկատվություն չտարածեմ»,- նշեց նա:
Comments