top of page

Սննդի արտադրամասի գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ

  • Sep 6, 2021
  • 1 min read


ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ Վայոց Ձորի մարզային կենտրոնի տեսուչների կողմից անհատ ձեռնարկատեր (Վայք, Ջերմուկի խճուղի) Կարեն Հակոբյանին պատկանող հացի, հացաբուլկեղենի և խոհարարական արտադրանքի արտադրամասում իրականացված վերահսկողության ընթացքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ:


Մասնավորապես՝ առևտրի կետի և արտադրամասի հատակը, պատուհանները, օդազտիչի մակերեսը, առևտրի ու կենցաղային սենքերը, չեն պահվել մաքուր և պատշաճ վիճակում, սենքերի տեղակայումն արվել է առանց հաշվի առնելու հոսքայնությունը` չբացառելով հումքի, պատրաստի սննդամթերքի, անձնակազմի և հաճախորդների հանդիպակաց ուղիների խաչվելու հանգամանքով պայմանավորված խաչաձև աղտոտումը, պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ կանխելու համար կենդանիների ու միջատների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ, ինչպես նաև՝ 2020 թվականի օգոստոսից խախտվել է սննդի շղթայում ներգրավված անձնակազմի պարտադիր բժշկական զննությունների ենթարկման պարբերականությունը:


Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

Kommentare


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page