top of page

Մեր երկիրն այլևս սխալվելու իրավունք չունի. Սոֆյա Հովսեփյան

  • May 10, 2021
  • 1 min read

«Եթե ամեն ինչ այսքան լավ է, ինչու ենք մենք այսօր հավաքվել: Եթե որևէ խնդիր չկա, ապա այսօրվա հավաքվելու իմաստ էլ չկա, կարելի էր առհասարակ ընտրությունների չգնալ և շարունակել կառավարել»:

Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը.

«Ամենահեշտը մեղադրելն է, ամենադժվարը մեղքն ընդունելը և շտկել այն սխալները, որոնք կան և առաջացել են: Մեր ամենամեծ սխալը առաջացավ այնտեղից, որ չտեսանք այն բացերը, որոնք ունենք, մենք ինքներս մեզ խաբեցինք և խաբեցինք բոլորին: Ես շատ կուզենայի, որ ընտրություններին պատրաստվելիս ավելի քան արդար լինենք և հարց տանք՝ ի՞նչ կարող էինք անել, որ չարեցինք»,-ասաց Հովսեփյանը:

Պատգամավորը հույս հայտնեց, որ ընտրություններից հետո կվերանայվեն այն բացերը, որոնք եղել են և երբեք չեն կրկնի այն սխալները, որոնք թույլ են տվել մինչ օրս.

«Մեր երկիրն այլևս սխալվելու իրավունք չունի, մենք ունենք պետականաության և անվտանգության խնդիր»,-ասաց Սոֆյա Հովսեփյանը:


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page