top of page

«Իսկ ինչո՞ւ չէիք հասցրել նվազագույն չափով կահավորել առաջնագիծը». ԱԺ պատգամավոր

  • May 20, 2021
  • 1 min read


«Որևէ կերպ հասկացե՞լ եք՝ ինչ է տեղի ունեցել, թե՞ չէ»,-այսօր ԱԺ արտահերթ նիստում ասաց անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ դիմելով իշխանություններին և նշելով, որ շատերի համար դա ոչ մի բան էր։ «Ես վստահ եմ, որ Ձեզ համար ոչ մի արժեք չունի, որ ձեր զինվորին ստորացրել են։ Եվ զինվորը հայ մարդու հավաքական կերպարն է, դա ողջ ազգի նկատմամբ ձեր վերաբերմունքն է»,-նշեց պատգամավորը։


Սոֆյա Հովսեփյանը հիշեցրեց՝ ԱԽ քարտուղարն ասել է, թե չեն հասցրել սահմանը կահավորել, ապա հարց հնչեցրեց՝«7 ամիսը քի՞չ էր»։


«Իսկ ինչո՞ւ չէիք հասցրել նվազագույն չափով կահավորել առաջնագիծը։ ԳՇ-ն ու ՊՆ-ն էլ տեղյակ չէի՞ն այդ միջադեպից։ Ի դեպ, հաստատեմ՝ այո՛, տեղյակ չէին, քաղաքացիներից են իմացել, որ իրենց զինվորներին ստորացրել են։ Լավ, թասիբ չկա՞. ինչո՞ւ են ԳՇ պետն ու պաշտպանության նախարարը մինչև հիմա իրենց պաշտոններին։ 44 օր կռիվ անցած 18-20 տարեկան երեխեքի մասին է խոսքը»,- նկատեց պատգամավորը։


Սոֆյա Հովսեփյանի կարծիքով՝ երեկ տարածված փաստաթուղթը լավագույն մանիպուլյացիաներից էր։ «Հենց ներսից է հայտնվել այդ փաստաթուղթը, հենց ներսից տրվել է, որ աղմուկ բարձրացվի, թե տեսեք՝ ինչ փաստաթուղթ է, որ հետո էլ մեկ ուրիշը ներկայացվի, որ ասեն, թե տեսեք, ձեզ խաբում էին։ Ես սպասում էի, որ այս խաղը պիտի խաղաք։ Փաշինյանի այսօրվա ելույթը հստակ ցույց տվեց այն հետագա քայլերը, որ պետք է լինեն. դեմարկացիայի հետևանքով սահմանային այն գյուղերը, որոնք ասվեց, թե Խորհրդային Ադրբեջանի գյուղեր են, տրվելու են։ Ընդունեք գոնե սեփական մեղքը»,- ամփոփեց պատգամավորը։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page