top of page

Շիրակի գյուղերից օրեր շարունակ ահազանգում են՝ պետության առաջարկած սերմացուն բերք չի տվել. Հովսեփյան

  • Jul 23, 2021
  • 1 min read


ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.


«Հարգելի՛ հայրենակիցներ, օրեր շարունակ ահազանգ եմ ստանում Շիրակի մարզի տարբեր գյուղերից այն մասին, որ կառավարության կողմից առաջարկված սուբսիդավորվող գարու սերմացուն , որը բավականաչափ մեծ գումար է արժեցել պետության բյուջեյի և գյուղացիների վրա, չի ծլել և բերք չի տվել։ Գյուղացիները պնդում են ,որ գարին եղել է աշնանացան՝ 180 օր վեգետացիոն շրջանով,սակայն իրենց այդ մասին ոչինչ չեն ասել և գարնանը գնված և ցանված գարին բերքատվության փուլ մինչ օրս չի մտել:


Այն գյուղացիները, որոնք չեն օգտվել այս ծրագրից և ցանել են իրենց ունեցած կամ մշտական գնվող գարու սերմացուն ունեն բերք։ Հիմա հարց է առաջանում, թե ինչու՞ երաշտը, քամին ու չորությունը չեն ազդել մյուս գարու տեսակի վրա և արդեն լավ թե վատ բերքը հավաքում են,իսկ այ սուբսիդավորվող գարին, որը բավականին թանկարժեք էր, անգամ գարու հասք չունի։


Հարցով դիմել են էկոնոմիկայի նախարարություն և այնտեղ են պարզել այդ 180 օր վեգետացիոն ժամանակահատվածի մասին և շատ "ցավ ապրելով" մարդկանց ասել են "դե ի՞նչ արած,այդպես է ստացվել"։


Իսկ վար ու ցանքի գումարը, իսկ պարտքերը, որոնք կուտակվում են գյուղացու ուսերին ոչ մեկին էլ չի հետաքրքրում։ Ինչևէ, ցավոք խնդրին առավել վաղ ծանոթ չեմ եղել, որ կարողանայի գրությամբ բացատրություն պահանջել,բայց ակնկալում եմ Էկոնոմիկայի նախարարության անդրադարձը այս հարցին և պատասխանատվությունը»։



Comentarios


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page