Սպասում էինք, որ ՍԴ-ն կասի՝ չի կարելի «թաթիկներ կտրելով» ընտրություն իրականացնել․ Սոս Հակոբյան
Սպասվում էր, որ ՍԴ-ն, ազատ ընտրություններ անցկացնելու սկզբունքից ելնելով, կասի, որ Հայաստանում չի կարելի սպառնալիքներով, ինչ-որ «թաթիկներ կտրելով, պատերի տակ շարելով» ընտրություններ իրականացնել։ Այդ մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Սոս Հակոբյանը։
Նրա խոսքով՝ Փաշինյանն իր քարոզարշավում խոստանում էր ամենաթեթևը կադրային ջարդ իրականացնել, իսկ ամենածանրը՝ մուրճով հարվածել որոշ մարդկանց գլխին։
«Վատագույն եզրահանգումն այն էր, որ ՍԴ-ն ասաց՝ կարելի էր այս պայմաններում երկրում ընտրություններ անցկացնել, բռնանալ մարդկանց ազատ կամքի վրա և ֆիքսել արդյունքները»,- նշեց նա։
Ըստ Սոս Հակոբյանի՝ նույն տրամաբանությամբ, հնարավոր է, որ վաղը նորմալ լինի ընտրատեղամասերի մոտ մարդկանց ծեծելն ու ուղղորդելը, թե ում պետք է ընտրել։
Comments