Ընդդիմությունը, որպես քաղաքական միավոր, ՍԴ-ի հույսին չէ․ Սոս Հակոբյան
- Jul 19, 2021
- 1 min read

ՍԴ-ն ոչ թե մերժեց ընդդիմության դիմումը, այլ խափանեց ՀՀ-ում ժողովրդավարության պաշտպանությունը։ Այդ մասին այսօր՝ հուլիսի 19-ին, հրավիրված մամուլի ասուլիսում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Սոս Հակոբյանը։
Նրա խոսքով՝ եթե անգամ ՍԴ-ն բավարարեր ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու՝ դիմող կողմերի պահանջը, միևնույնն է, չէր լուծի քաղաքական ուժերի ձայների հարաբերակցության հարցը
«ՍԴ որոշումից հետո կա՛մ նոր ընտրություններ էին լինելու, կա՛մ ընտրությունների երկրորդ փուլ։ Երրորդ դեպքում մանդատների վերաբաշխում էր լինելու և, հավանաբար, ընդիիմությունը կունենար ավելի շատ լծակներ, իսկ ամենակարևորը՝ իշխանությունը չէր ունենա ձայների 3/5-ը, որով կարող է միանձնյա ընդունել սահմանադրական օրենքներ»,- նկատեց Սոս Հակոբյանը։
Ըստ նրա՝ ընդդիմությունը, որպես քաղաքական միավոր, ՍԴ-ի հույսին չէ, ունի իր ծրագրերը՝ անկախ այդ որոշումից։
Comentarios