Պարոն Վարդանյան, Ձեզ հարցրե՞լ եք՝ ինչո՞ւ էին մարդիկ վրդովված պատերազմի այդպիսի արդյունքից․ Հակոբյան
«Հայրենիք կուսակցության» մամուլի խոսնակ Սոս Հակոբյանն իր ֆյեսբուքյան էջում գրել է
«Պետական-իրավական մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն խոսում է ռազմական դրության ավելի կոշտ մեթոդների կիրառման անհրաժեշտության մասին՝ հավանաբար ակնարկելով նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի արդյունքում ցույցերով, երթերով արտահայտվող ժողովրդական ցասման անթուլյատրելիության մասին:
Պարոն Վարդանյան, իսկ երբևէ ձեզ հարց տվե՞լ եք, թե ինչու էին մարդիկ այդքան վրդովված և զարմացած պատերազմի այդպիսի արդյունքի և հայտարարության մասով: Գուցե, որովհետև ձեր ֆիզիկապես գոյություն ունեցող, բայց բովանդակային առումով ֆեյքը՝ Արծրուն Հովհաննիսյան անունով, կապիտուլյացիայից մեկ օր առաջ խոսում էր ռազմական փայլուն օրերի և գյոռբագյոռերի իրականացման մասին:
Դուք, մեկ անգամ ասել ե՞ք հրապարակային, որ այդ պետական մակարդակի տեղեկատվական պատերազմը պետք է մղվի թշնամու, այլ ոչ թե սեփական ժողովրդի դեմ:
Այսպիսի դեպքերում, եթե ոչ հրապարակային, ապա հոգու խորքում, հավանաբար, ձեզ նման մարդիկ ասում են՝ «դե ես ինչ կարայի անեի իմ պատգամավոր լինելով»:
Այսօր ռազմական դրության ժամանակ ցույցերի անթույլատրելիության մասին խոսելու բարոյական իրավունք ունենալու համար առնվազն մեկ բան պարտավոր էիք անել. ՀՀ կառավարության ղեկավարի կողմից ստորագրված հայտարարությունը պարտավոր էիք բերել խորհրդարանական վերահսկողության դաշտ (ձևաչափը կգտնեիք, վստահ եմ), որպեսզի մարդկանց ցասումը, հարցերը, վրդովմունքը, հնչելու հնարավություն ստանային իրենց՝ լավ թե վատ ընտրյալների միջոցով՝ Հայաստանի թիվ մեկ քաղաքական մարմնում:
Սա ինչ է, եթե ոչ օժանդակություն կեղծիքների առաջմղման, պետական համակարգի քանդման, ֆեյքապետության կառուցման, ԱԺ-ն գործադիրի սմբակների տակ թողնելու հարցերում»:
Comments