top of page

Վարչապետի աթոռին բազմածը կբացատրի՞, թե ինչ գավառական վալս է պարում պաշտոններ նշանակելիս․ Հակոբյան

  • Aug 19, 2021
  • 1 min read

«Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․


«Հիմա կարո՞ղ է վարչապետի աթոռին բազմածը խելամիտ բացատրություն տալ՝ այս ինչ գավառական վալս է պարում պետական պաշտոններ նշանակելիս:


Ավելի կոնկրետ՝ պետք է հարցնել, թե ինչով էր պայմանավորված նախկին-ներկա ԱԽՔ-ին ԱԳՆ տեղավորելու օպերացիայի անփառունակ վախճանը: Եթե, օրինակ, ռուսներն են համապատասխան վայր ուղարկել նման նշանակման հեռանկարը, արդյոք դա կապվա՞ծ է վերջինիս՝ աշխարհաքաղաքական դերակատարների հետ ունեցած իր ինտիմ-քաղաքական սիրախաղերով:


Իսկ եթե էվոլուցիայի արդյունքում մի քիչ քաղաքական հոտառություն ձևավորած լինեին, գոնե կճշգրտեին ժամերը գործընկերների հետ, մինչև Արմեն Գրիգորյանի՝ մերժված լինելու ապացույցը բոլորիս աչքը հանրային կերպով մտցնելը»:



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page