top of page

Ամենացածր տեմպերով է մեզ մոտ աճում ամենակարևոր ցուցանիշը՝ պատվաստվածությունը․ Սոս Հակոբյան

  • Oct 31, 2021
  • 1 min read


«Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«Ինչպես ես հասկանում եմ, պետական քաղաքականության հիմնական գործիքը Քովիդ-19-ի դեմ պայքարում գլխավորապես բնակչության պատվաստվածության բարձր ցուցանիշը պետք է լինի, եթե այդպես է, ապա՝ ինչու՞ ՀՀ առողջապահության նախարարությունը չի նախատեսել դիմակ կրելու բացառություն պատվաստված լինելը և դա QR-ով տեղում հավաստելու հնարավորությունը:


Հատկապես, որ ամենացածր տեմպերով է մեզ մոտ աճում ամենակարևոր ցուցանիշը՝ պատվաստվածությունը: Հատկապես, որ լավ հասկանում եք, որ ինքին բաց տարածքներում այդ պահանջը դնելը, մեղմ ասած, իմաստ չունի, բայց գոնե, եթե վարչարարություն եք անում, այն ծայառեցրեք ոլորտի այս պահի ամենակարևոր նպատակին:


Միտքը՝ ստեղծել կոմֆորտ պատվաստված մարդու համար բոլոր միջոցներով: Սա կարող է ավելի լավ աշխատել, քան գործատուներին աշխատողներից թեստի արդյունք ուզելը:


Անգամ, վերոգրյալը մի կողմ, հիշում եք չէ՞, որ հիմնական զենքը պատվաստումն է, հասկանում եք չէ՞, որ դուք ոչինչ չեք կարողանում արդյունավետ անել, որ մարդիկ ամեն օր հազարներով պատվաստվեն: Ամբողջ օրը դրա մասին մտածեք, ոչ թե վարչական ապարատը ծանրաբեռնեք էշություններով»:



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page