Մաղթում եմ, որ այլևս մենք այսպիսի բախտորոշ ընտրություններ չունենանք. Սոս Հակոբյան
- Jun 18, 2021
- 1 min read

«Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
««Ինչու չընտրել մեր ձախողումների խորհրդանիշը և ինչու ընտրել «Պատիվ_ունեմ դաշինքը»» թեմայով նոր բան դժվար է ասել:
Ես իմ անունից ևս մեկ անգամ կհավաստիացնեմ. ծառայում եմ հանրային և պետական շահին: Մեր թիմը աշխատելու այլ մոտիվացիա չունի, հավատացե՛ք:
Հայաստանի Հանրապետությունը երբեք չի ունեցել այսչափ բախտորոշ ընտրություններ և դա մեր լավ օրից չէ, ուստի՝ մաղթում եմ, որ այլևս երբեք մենք այսպիսի ընտրություններ չունենանք:
Պետության և ձեր ընտանիքների լինել-չլինելը հունիսի 20-ին մի քանի ժամով ուղղակիորեն լինելու է ձեր ուսերին: Թափ կտաք այն ձեր ուսից, թե երկու ձեռքով ամուր կբարձրացնեք այն ձեր գլխավերևում՝ դրանից կախված է մեր հավաքական ցանկությունը և իրավունքը պետություն ունենալու կամ չունենալու:
Ընտրի՛ր համար 6-ին, ընտրիր «Պատիվ ունեմ» դաշինքը և վերջապես՝ ուղղի՛ր մեջքդ, կպնենք գործի՛ն, որ ապրե՛նք»:
Comments