Search
Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցներին տարհանել են
- Nov 16, 2021
- 1 min read

Գեղարքունիքի մարզում գտնվող Սոթքի ոսկու հանքավայրի աշխատանքը ժամանակավորապես կանգնեցվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց «GeoProMining Gold» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։
«Ստեղծված իրավիճակում ընկերությունը որոշել է ժամանակավոր դադարեցնել աշխատանքը և, անվտանգության նկատառումներից ելնելով, տարհանել իր աշխատակիցներին»,-ասել է Գրիգորյանը։
Նրա խոսքով` արդեն իսկ բոլոր աշխատակիցներին տարհանել են։
Comments