Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Մոսկվա կինոթատրոնի մոտ (մանրամասներ)
- Jun 2, 2021
- 1 min read

MediaHub.am-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Աբովյան փողոցում սպանություն է տեղի ունեցել։ MediaHub.am-ի հարցին ի պատասխան ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը հայտնեց.
«Այսօր ժամը 10։58 ահազանգ է ստացվել, որ Մոսկվա կինոթատրոնի մոտ մարդասպանություն է տեղի ունեցել։ Օպերատիվ-քննչական խմբերը մեկնել են դեպքի վայր, հանգամանքները պարզվում են»։
Մահացածը 45-50 տարեկան տղամարդ է, որը գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացել։ Դին այս պահին գտնվում է ճանապարհի երթևեկելի մասում՝ Toyota Prado մակնիշի A347КХ/799 ռուսական պետհամարանիշի ավտոմեքենայի մոտ։ Մեքենան զրահապատ է եղել։
Դեպքի վայրում հավաքվածքները մեզ հետ զրույցում հայտնեցին, որ դեպքի վայրից իրավապահները մեկ անձի բերման են ենթարկել ոստիկանություն։ Այս պահին դեպքի վայրում մեծ թվով ոստիկանական ուժեր կան։


Comments