top of page

Սպասում ենք, Արցախի իրավապահ մարմինները զբաղվում են որդուս վերադարձնելու գործով․ անհետ կորածի հայր

  • Nov 24, 2021
  • 1 min read


«Այս պահին որևէ ստույգ տեղեկություն չունենք տղայիս մասին, սպասողական վիճակ է»,- MediaHub-ի հետ զրույցում հայտնեց Արցախի Մարտունու շրջանի Աշան համայնքի բնակիչ, անհետ կորածի հայր Էռնեստը։


Նա նշեց, որ որդին առողջական խնդիրներ է ունեցել, քայլել է և չի գիտակցել, որ հատում է սահմանը, որտեղից այն կողմ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներն են։


«Տեսնող է եղել, հետևից ձայն են տվել, բայց չի արձագանքել որդիս»,- պատմեց անհետ կորած տղայի հայրը։

Նրա խոսքով՝ Արցախի իրավապահ մարմիններն ընթացք են տվել իր որդուն վերադարձնելու գործին։


Ավելի վաղ հայտնել ենք, որ երեկ՝ նոյեմբերի 23-ին, Արցախի ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, որ Մարտունու շրջանի Աշան համայնքի բնակչի՝ 2000 թվականին ծնված Մ․Մ․-ի անհետ կորելու մասին։ ԱԱԾ աշխատակիցներն անմիջապես դիմել էին ռուս խաղաղապահներին, որպեսզի հետամուտ լինեն քաղաքացու անվտանգությանը և բանակցություններով նրան վերդարձնեն հայկական կողմին։


Անի Մարտիրոսյան

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page