top of page

Սպիտակ քաղաքի նախկին համայնքապետը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին և Տիգրան Ավինյանին



Լոռու մարզի Սպիտակ քաղաքի նախկին համայնքապետ Գագիկ Սահակյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի։ Սահակյանը պահանջում է անվավեր ճանաչել ՀՀ Լոռու մարզպետի նախկին տեղակալ Քաջայր Նիկողոսյանին՝ Սպիտակ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու Տիգրան Ավինյանի որոշումը։ Հայցադիմումը դատարան մուտք է եղել հունիսի 16-ին և նույն օրը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Արշակ Ալավերդյանին։

Գագիկ Սահակյանը դեռևս տարեսկզբին միացել է ընդդիմությանն ու Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին, իսկ այժմ Սպիտակում գլխավորում է «Պատիվ ունեմ» դաշինքի քարոզարշավը։

Comentarios


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page