top of page

ԱՄՆ-ն թալիբներին սպառնացել է պատասխան տալ, եթե նրանք ամերիկացիներին չթողնեն լքել Քաբուլը


ԱՄՆ-ն պատրաստ է արագ և հզոր պատասխան տալ, եթե «Թալիբան» շարժումը խոչընդոտի Աֆղանստանում մնացած ամերիկացի քաղաքացիների մուտքը Քաբուլի օդանավակայան, որտեղից տարհանում է իրականացվում:


Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը:


«Մենք նրանց տեղեկացրել ենք, որ եթե նրանք թույլ չտան մեր քաղաքացիներին լքել երկիրը, ինչպես նաև փորձեն խափանել կամ ինչ-որ կերպ միջամտել մեր գործողություններին և տարհանմանը, մենք արագ և հզոր պատասխան կտանք»,- NBC News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Սալիվանը:


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page