top of page

«Սպուտնիկ-Վի»-ով պատվաստման կարգում փոփոխություն է արվել

  • May 22, 2021
  • 1 min read


Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ նախատեսված «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութից օգտվելու հնարավորություններն ընդլայնվել են, տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:


ՀՀ Առողջապահության նախարարի պաշտոնակատարի հրամանի փոփոխությամբ՝ քրոնիկ հիվանդների համար հանվել է «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստումների մինչև 54 տարիքային շեմը։ Այսպիսով, «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց` 18-ից 54 տարեկան բուժաշխատողների, 18 տարեկանից բարձր քրոնիկ հիվանդների, սոցիալական խնամքի կենտրոնների 18-ից 54 տարեկան բնակիչների և աշխատակիցների համար:

Հայաստանում COVID-19-ի դեմ կիրառվում է 3 պատվաստանյութ՝ «Սպուտնիկ-Վի», «ԱստրաԶենեկա», «Կորոնավակ»:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page