top of page

Սփյուռքի նախարարության աշխատակազմի նախկին ղեկավարը կառաջադրվի ՏԻՄ ընտրություններում. «Հրապարակ»

  • Oct 1, 2021
  • 1 min read


«Հրապարակ» օրաթերթը գրում է.


«Արարատ խոշորացված համայնքում պատրաստվում է առաջադրվել նաև սփյուռքի նախարարության աշխատակազմի նախկին ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը: Նա մասնակցելու է «Կայունություն» կուսակցության ցուցակով, որի հիմնադիրներից է: Զաքարյանը հաստատեց, որ նման մտադրություն ունի։


Նա մինչև2020-ը ՀՀԿ անդամ էր, սակայն 2018-ից քննադատում էր իր կուսակցությանը` կոչ անելով վերակազմակերպվել, փոխել նախագահին։ 2021թ․ ապրիլի 3-ին (Լեռնիկ Ալեքսանյանի հետ) ստեղծեց այս կուսակցությունը։ Նա Վազգեն Սարգսյանի զինակիցներից է, ժամանակին եղել է տարածքային կառավարման փոխնախարար, Երևանի փոխքաղաքապետ, ծնունդով Ավշար գյուղից է: Արարատում թեկնածուներ են առաջադրելու նաեւ ՔՊ-ն, ՀՀԿ-ն և տեղի համայնքապետերի «Մեր հզոր համայնք» կուսակցությունը: Արարատի մարզը, ըստ խոշորացման նախագծի, բաժանվելու է 4 մեծ շրջանի՝ Վեդի, Արարատ, Արտաշատ, Մասիս»:


Comentários


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page