Search
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Հայաստանում է
- Aug 9, 2021
- 1 min read

Ստանիսլավ Զասն աշխատանքային այցով ժամանել է Հայաստանի Հանրապետություն՝ հանդիպելու երկրի բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարության հետ: Հայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։
Օգոստոսի 9-10-ը նախատեսված են Ստանիսլավ Զասի հանդիպումները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանի և պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ:
Հանդիպումների ընթացքում Զասը հայկական կողմին կտեղեկացնի ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակի, ինչպես նաեւ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանի նախապատրաստման ընթացքի մասին:
Comentários