top of page

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունը լռությունից հետո. ինչ կատարվեց Երևանում. «Ժողովուրդ»

  • Aug 11, 2021
  • 1 min read


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«Հայ-ադրբեջանական սահմանային բախումները սպառնալիք են ոչ միայն Հայաստանի, այլև ողջ ՀԱՊԿ-ի համար։


Երեկ լրագրողների հետ զրույցում նման կոշտ հայտարարությամբ է հանդես եկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ միևնույն ժամանակ խուսափելով նաև հասցեական մեղադրել Ադրբեջանին մայիսի 12-ից սկսած Հայաստանի սահմանը խախտելու և տարածքը գնդակոծելու համար։ Այդ օրվանից մինչ օրս հասցեական հայտարարություն Զասի կողմից այդպես էլ չէր հնչել, եւ կառույցը փաստացի անգործություն դրսևորեց՝ խուսափելով անգամ քննադատական հայտարարություն ընդունել Ադրբեջանի հասցեին։ Եվ այս ֆոնին ուշագրավ է այն ընդունելությունը, որին նա արժանացավ Երևանում։


Մասնավորապես, նա հստակ քննադատության արժանացավ ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի կողմից. «Մենք ձեր այցին սպասում էինք դեռ մայիս ամսին: Հայաստանի համար այդ պահին բավական լարված ժամանակահատված էր, բայց, ցավոք սրտի, ձեր այցը տեղի չունեցավ: Այսօր մեր սահմաններին ձևավորվել է կայուն ծանր իրավիճակ: Մայիս ամսին ադրբեջանական զինված ուժերը երկու ուղղությամբ ներխուժեցին հայկական տարածք: Դա մեզ անչափ անհանգստացնում է: Մենք խաղաղության կողմնակից ենք: Մենք որևէ պարագայում չենք ուզում իրադրության լարում մեր սահմաններին: Միևնույն ժամանակ մենք պատրաստ չենք համակերպվել գործողությունների հետ, որոնք կարող են հանգեցնել Հայաստանի պետական սահմանի խախտմանը: Մենք վճռականորեն պաշտպանելու ենք մեր տարածքները»,- նշել էր Կարապետյանը։


Այստեղ նաև ուշագրավ է այն հանգամանքը, որ վերջին օրերին՝ հուլիսի 27-ին Մոսկվա կատարած այցից հետո, Կարապետյանի հռետորաբանությունը սաստկացել է։ Ավելին, նա Զասի հետ հանդիպումից հետո կրկին շտապել է Մոսկվա։ Այնուամենայնիվ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, որ օրեր առաջ սահմանափակվում էր չափազանց չեզոք որակումներով, արդեն փորձեց որոշ հայտարարություններ անել՝ գոնե ընդունելով, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող միջադեպերը սպառնալիք են ՀԱՊԿ անդամ Հայաստանի անվտանգությանը»:


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page