top of page

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում սկսվել է ինքնաբուխ հավաքը

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում սկսվել է ինքնաբուխ հավաքը:24TIME.am-ի հետ զրույցում ասաց ակցիայի մասնակից Մարատ Ստեփանյանն ասաց, որ քաղաքացիների պահանջը չի փոխվել, նրանք պահանջում են, որ Արայիկ Հարությունյանը հստակ դիրքորոշում հայտնի Պրահայի քառակողմ հանդիպման հայտարարության եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունների վերաբերյալ:

«Մի քանի հարյուր քաղաքացի է հավաքվել, մեկը մյուսին ասելով հավաքվում են, մեծ թվով ոստիկաններ կան հավաքված արդեն»,-ասաց նա:Մարատ Ստեփանյանը նշեց, որ տեղյակ է` նախագահ Հարությունյանի պատվիրակությամբ Հայաստան գալու մասին, սակայն այդ այցի հետ առնձնապես հույսեր չեն կապում:

«Մենք գիտենք, որ դա զուտ աչքակապություն է, այնպես չէ, որ այդ հանդիպումից հետո մի բան կփոխվի, հեսա դուրս կգան, ստից մի բան կհայտարարեն, այնքան որ մարդիկ այդ օրը կշտանան այդ ինֆորմացիայով»,-ասաց նա:

Նշենք, որ նախօրեին նույնպես հավաք էր տեղի ունեցել Ստեփանակերտում, քաղաքացիներին այդպես էլ չէր հաջողվել զրուցել Արայիկ Հարությունյանի հետ: Հավաքի մասնակիցներին էր հանդիպել Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը:

Comentarios


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page