Search
Ստեփանակերտի քաղաքապետարանը հորդորում է չնախատեսված վայրերում գյուղմթերք չվաճառել
- Jul 5, 2021
- 1 min read

Ի գիտություն բացօթյա առևտրով զբաղվողների. հատկապես վերջին շրջանում մեր քաղաքացիների կողմից ստացել ենք բազմաթիվ բողոքներ՝ մայթերին և առևտրի համար չնախատեսված այլ վայրերում միրգ-բանջարեղենի և այլ գյուղմթերքի վաճառքի վերաբերյալ: Այս մասին հայտարարություն է տարածել Ստեփանակերտի քաղաքապետարանը:
Ստեփանակերտի քաղաքապետարանը հորդորում է նման պայմաններում առևտուր իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանց գործել միմիայն սահմանված վայրերում՝ պահանջվող նորմերին համապատասխան: Նաև զգուշացնում է՝ առաջիկայում ստուգայցեր են կազմակերպվելու:
コメント