top of page

Ստեփանակերտում երկու բնակարան է այրվել

  • Jun 8, 2021
  • 1 min read


Այսօր՝ հունիսի 8-ին, ժամը 18:37-ին ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Արմենավան թաղամասում միաժամանակ 2 բնակարան է այրվում: Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն:


Կանչը ստանալուց անմիջապես հետո դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարար մասի 3 մարտական հաշվարկ և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը՝ ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանի գլխավորությամբ:


Պարզվել է, որ Ստեփանակերտ քաղաքի Վ.Համբարձումյան 29 հասցեում՝ դեռևս չպարզված հանգամանքներում բռնկված հրդեհը անմիջապես տարածվել է նաև հարևանությամբ գտնվող առանձնատանը:


Հրշեջ փրկարարները գործադրել են բոլոր ջանքերը և մարել կրակը:

Ամբողջությամբ այրվել է Վ.Համբարձումյան 29 հասցեի տունը, մասնակի՝ հարևան բնակարանը:


Դեպքի ստուգմամբ զբաղվում է ԱԻՊԾ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page