Search
Ստուգայցեր՝ Դավթաշեն և Արաբկիր շրջանների խոշոր խանութներում. ՍԱՏՄ
- Sep 24, 2021
- 1 min read

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները շարունակում եմ ստուգայցերը:
Այսօր կորոնավարակի կանխարգելման պայմանների նկատմամբ վերահսկողությունն անցկացվել է Երևանի Դավթաշեն և Արաբկիր վարչական շրջանների խոշոր խանութներում:
Covid19-ի կանխարգելման համար սահմանված նորմերի խախտումներ չեն արձանագրվել:
Ստուգայցերը շարունակական են։
Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:
Comentarios