top of page

Երևանի քաղաքապետարանը ստուգայցեր է կատարում կենտրոնում բացօթյա ապօրինի առևտրի վերացման նպատակով

  • Jun 29, 2021
  • 1 min read


Բացօթյա ապօրինի առևտրի վերացման նպատակով Երևանի Կենտրոն վարչական շրջանի առևտրի բաժնի աշխատակիցները ՀՀ ոստիկանության աջակցությամբ ստուգայցեր են իրականացնում քաղաքի կենտրոնական հատվածներում:


Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, անօրինական առևտրով զբաղվողները բազմիցս նախազգուշացվել են, որ «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքով խաղալիքների և գյուղմթերքի բացօթյա, ոչ սահմանված վայրերում վաճառքն արգելվում է:


Ստուգայցերը շարունակվելու են այնքան ժամանակ, մինչև մայրաքաղաքի կենտրոնում բացօթյա ապօրինի առևտրի խնդիրը վերջնական լուծում ստանա:


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page