top of page

Ստուգայցեր՝ Էրեբունի վարչական շրջանում

  • Oct 15, 2021
  • 1 min read


ՍԱՏՄ տեսուչների այսօրվա ստուգայցերը՝ ուղղված կորոնավարակի տարածման կանխարգելմանը, անցկացվել են Երևանի Էրեբունի վարչական շրջանի իրացման ցանցում:


Ստուգված խանութներում խախտումներ չեն արձանագրվել։

Հարկ է արձանագրել, որ ստուգված բոլոր խանութներում աշխատակիցները եղել են կամ պատվածաված, կամ ունեցել են ՊՇՌ թեստի բացասական պատասխան։


Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:


Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան

Commentaires


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page