top of page

Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել Ստյոպա Սաֆարյանի բողոքը. փաստաբան

  • Sep 8, 2021
  • 1 min read


Փաստաբան Լուսինե Վիրաբյան իր ֆեյսբուքյան էջում գրել է.


«Չափից ավել զբաղվածության պատճառով միայն քիչ առաջ տեղեկացա, որ վճռաբեկ դատարանը 18.08.2021թ.-ին մերժել է վարույթ ընդունել Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի վճռաբեկ բողոքը, և ուժի մեջ է թողել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը, որի ուժով վերջինս ստիպված կլինի ներողություն խնդրել Թագուհի Ասլանյանից, և վճարել 600.000 ՀՀ դրամ:


Շնորհավորում եմ ոչ միայն Թագուհուն, այլ նաև արդարադատությանը` մանր մանիպուլյացիաներին չտրվելու համար:


Հ.Գ. այս գործով թևակոխում ենք վճռի կատարման փուլ, և հույս եմ հայտնում, որ պատասխանողը կգտնվի խոհեմ, և ինքնակամ կկատարի դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշումը` առանց հարկադրանքի միջոցների»:



Commentaires


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page