top of page

Գործարար Խաչատուր Սուքիասյանն ավիաընկերություն է հիմնում

  • Jul 14, 2021
  • 1 min read


Գործարար և ՔՊ պատգամավորի թեկնածուԽաչատուր Սուքիասյանն ավիաընկերություն է հիմնում: Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հաստատել է Հայաստանի ազգային շահերի հիմնադրամի (ANIF. պետական-մասնավոր ներդրումային հիմնադրամ) ղեկավար Դավիթ Պարազյանը։

Ավելի վաղ հայկական ԶԼՄ-ները հայտնել էին, որ գործարարը ավիաընկերություն է հիմնում, որը կտեղակայվի «Զվարթնոց» օդանավակայանում և նույնիսկ ազգային փոխադրողի կարգավիճակ կստանա: Սակայն արդեն հայտնի է, որ այդ կարգավիճակը կստանա Air Arabia-ի հետ համատեղ ստեղծված նոր ավիաընկերությունը։

Մամուլում ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում այն մասին, որ Սուքիասյանը ցանկանում է ազգային ավիափոխադրող հիմնել։ Ի դեպ, հեղափոխությունից հետո Հայաստանի նոր իշխանությունները մերժեցին ազգային փոխադրող ստեղծելու գաղափարը, բայց տարիներ անց մտափոխվեցին։

Yorumlar


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page