top of page

Սուրեն Պապիկյանը` ՀՏԶՀ խորհրդի նախագահ

  • Aug 28, 2021
  • 1 min read


ՀՏԶՀ լրատվական հոսքերի ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ Կառավարության որոշման համաձայն` Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի խորհրդի նախագահն է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։


«Որոշման ընդունմամբ կապահովվեն ՀԶՏՀ-ի գործունեության հիմնական ոլորտները ղեկավարող պետական մարմինների փոխհամաձայնեցված գործողություններն` ի նպաստ իրականացվող ծրագրերի արդյունավետ իրագործմանը: Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը պետական միջոցներով և միջազգային մի շարք կառույցների հետ սերտ համագործակցությամբ իրականացնում է լայնածավալ ծրագրեր։


Ըստ այդմ`


- ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի, որաշակի չափով նաև համայնքների ֆինասավորմամբ՝ Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագիր, որի շահառու են Հայաստանի միավորված համայնքները, իրականացվում են համայնքների կարողությունների հզորացմանը միտված մի քանի տասնյակ ենթածրագրեր։


- ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինասավորմամբ՝ Տեղական տնտեսության զարգացման ծրագիր, որով արդիականացվում են Հայաստանի զբոսաշրջային ենթակառուցվածքները։


- ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի ֆինասավորմամբ՝ Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր, որի շրջանակում Հայաստանում կառուցվում է 46 սեյսմակայուն դպրոց։


- ԱՄՆ կառավարության ֆինասավորմամբ՝ ՏԻՄ բարեփոխումների աջակցության ծրագիր, որով աջակցվում է Հայաստանում իրականացվող վարչատարածքային բարեփոխումներին։ Ջրային տնտեսության ոլորտի ծրագրեր


- ՀՀ Կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության (AFD) ֆինասավորմամբ՝ Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման ծրագիր։


- ՀՀ Կառավարության և Գերմանիայի վերակառուցման ու զարգացման բանկի (KFW) ֆինասավորմամբ՝ ․Կապսի ջրամբարի կառուցման ծրագիր ․Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարման ծրագիր ․Համայնքային ենթակառուցվածքների ծրագրեր


- ՀՀ Կառավարության և Եվրասիական զարգացման բանկի միջոցներով՝ Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիր։


- ՀՀ Կառավարության և Եվրոպական Ներդրումային բանկի, Հարևանության ներդրումային գործիքի ֆինանսավորմամբ՝ Երևանի ջրամատակարարման բարելավման ծրագիր (Մեկնարկը՝ շուտով)։


Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն, անվանը հավատարիմ, շարունակելու է գործադրել բոլոր ջանքերն` իր տիրույթում գտնվող ծրագրերի արդյունավետ և սահմանված ժամկետներում ու որակով իրականացման ուղղությամբ»,- ասված է ՀՏԶՀ լրատվական հոսքերի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page