Search
Ստեփանավանում հիմնանորոգվում է նաև Երիտասարդական փողոցը․ փոխվարչապետ
- Oct 24, 2021
- 1 min read

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է
Ստեփանավանում հիմնանորոգվում է նաև Երիտասարդական փողոցը: ՀՀ կառավարության և համայնքի կողմից ներդրվել է ավելի քան 160 միլիոն ՀՀ դրամ:
Բացի ճանապարհի հիմնանորոգումից, ժամանակակից լուծումներով կառուցվում են նաև մայթերը:
Այս ճանապարհի նորոգումը կարևոր էր` ինչպես տարիներով չլուծված խնդիրը լուծելու, այնպես էլ հարևանությամբ գտնվող ուսումնական հաստատությունների աշխատանքին նպաստելու և նոր ուսանողների ներգրավման տեսանկյունից, որոնք դժվարություններ ունեին այդ հաստատություններում կրթություն ստանալու հարցում` նաև խիստ անբարեկարգ ճանապարհի պատճառով:
תגובות