top of page

Սուրեն Պապիկյանը պատերազմի տարում 11,2 միլիոն պարգևավճար է ստացել

  • Jun 16, 2021
  • 1 min read

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը պատրազմի տարում՝ 2020-ի ընթացքում աշխատավարձից ավելի շատ պարգևավճար է ստացել։

Սա արձանագրված է Պապիկյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրում։


«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով՝ նախարարների աշխատավարձի դրույքաչափի հաշվարկման գործակիցը սահմանվել է 12,00, այսինքն՝ նրանց ամսական աշխատավարձը 793 680 դրամ է: Հետևաբար՝ Սուրեն Պապիկյանի աշխատավարձը տարեկան կազմում է 9 524 160 դրամ:


Պապիկյանը 2020-ի ընթացքում որպես աշխատանքի վարձատրություն հայտարարգրել է 20 792 956 դրամ, հետևաբար՝ պարգևատրվել է 11 268 796 դրամով։


Շուրջ 800 հազար դրամ ամսական աշխատավարձ ստացող պաշտոնյան իրեն միջինում ամեն ամսի պարգևատրել է մոտ 1 մլն․ դրամով։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page