Պապիկյանի մեքենայի հարվածից տուժած երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ նրան այցելել է ԱՆ փոխնախարարը
- Jun 17, 2021
- 1 min read

Ինչպես արդեն հայտնել ենք՝ հունիսի 16-ին, ժամը 15:30-ի սահմաններում, Արարատի մարզի Սուրենավան գյուղում վավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով Նիվա մակնիշի մեքենայի ղեկին գտնվող 14-ամյա երեխան լուրջ վնասվածքներ է ստացել։
MediaHub.am- ին Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը հայտնեց, որ հունիսի 16-ին Արարատի մարզի Սուրենավան գյուղում իրար են բախվել երկու ավտոմեքենաներ, որի հետևանքով մեքենաներից մեկում գտնված 14-ամյա պատանին տեղափոխվել է Արարատի ԲԿ, որտեղից էլ Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:
«Երեխան ունի զուգակցված վնասվածքներ, դիմային ոսկորների կոտրվածքներ, գլխուղեղի սալջարդ, ողերի կոտրվածքներ, կոնքի ոսկրերի կոտրվածներ, որովայնի սալջարդ: Վիրահատվել է, կատարվել է անհրաժեշտ բժշկական բոլոր միջամտությունները: Վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Երեխան գտնվում է բժիշկների հսկողության տակ, նախօրեին նրան տեսակցել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը»,- ասաց նա:
Նշենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի Toyota Land crauser մակնիշի 36 RO 720 օպերատիվ պետհամարանիշներով մեքենան մեծ արագությամբ ընթանալիս Արարատի մարզի Սուրենավան գյուղի մոտ հարվածել է դիմացից ընթացող Նիվա մակնիշի մեքենային։
Comments