top of page

Տեխզննումը, պարզեցնելու փոխարեն, ավելի են բարդացրել․ տնտեսագետ

  • Sep 7, 2021
  • 1 min read


Տեխզննումը, պարզեցնելու փոխարեն, ավելի են բարդացրել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

«Օրեր առաջ կառավարությունը հաստատեց ավտոմեքենաների տեխնիկական զննության կարգը՝ դա ներկայացնելով որպես աննախադեպ «բարեփոխում»։ Դրական պետք է համարել այն, որ կապված ավտոմեքենայի շահագործման տարեթվից տեխզննման ժամկետները տարբեր են լինելու։

Միաժամանակ, չգիտես ինչու, որպես մեծ ձեռքբերում, նշվում է, որ հանվել է դիմապակու վրայից տեխզննման կտրոն փակցնելու պարտադիրությունը։ Իսկ իրականում, տեխզննման գործընթացը դարձել է ավելի ժամանակատար և աշխատատար են։

Մասնավորապես՝

եթե նախկինում վարորդը

Քայլ 1․ այցելում էր ցանկացած բանկ, այնտեղ իմանում և վճարում էր իր ավտոմեքենայի գույքահարկի, բնապահպանական վճարի և տեխզննման ծառայության համար և ստանում տեխզննման կտրոնը,

Քայլ 2․ գնում էր տեխզննման կենտրոն և անցնում տեխզննումը,

ապա ներկայումս նույն վարորդը՝

Քայլ 1․ այցելում է համայնքապետարան, վերցնում ավտոմեքենայի գույքահարկի հաշվարկի թերթիկը,

Քայլ 2․ գնում է բանկ, վճարում է գույքահարկը,

Քայլ 3․ վերադառնում է համայնքապետարան, որտեղ հաստատվում է, որ այլևս պարտք չունի,

Քայլ 4․ վերադառնում է բանկ, վճարում բնապահպանական վճարը,

Քայլ 5․ գնում է տեխզննման կենտրոն, այնտեղ վճարում տեխզննման ծառայությունների համար և անցնում տեխզննում։

Այսպիսով՝ եթե նախկինում տեխզննման գործընթացը երկու քայլով էր իրականացվում, հիմա հինգ»։



Comentários


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page