top of page

Դեռևս զարգացման մի քանի վեկտոր կա․ ինչո՞ւ է Սուրեն Սահակյանը լքել ՔՈ-ն

  • Jul 26, 2021
  • 1 min read


MediaHub.am-ի հետ զրույցում ՔՈ կուսակցության ղեկավար Սուրեն Սահակյանը նշեց, որ պատրաստ չէ հիմա այլ մեկնաբանությունների՝ կուսակցությունը լքելու իր որոշման հետ կապված։


«Մի քանի օր հետո հստակ կլինի, թե ինչու եմ դուրս գալիս»,- ասաց նա։


Հարցին, թե կուսակից Գարեգին Միսկարյանի դուրս գալը ևս նույն հանգամանքով է պայմանավորվա՞ծ, ինչ իրենը, Սահակյանը պատասխանեց․


«Չգիտեմ, անկեղծ ասած՝ դժվար, չեմ կարծում»։


Նա բացառեց, որ իրենց դուրս գալը կարող է ՔՈ կուսակցության լուծարման սկիզբ դառնալ։


«Չէ, չկա նման բան։ Դեռևս զարգացման մի քանի վեկտոր կա, դեռ առաջիկայում կերևա»,- ասաց Սահակյանը։


Նշենք, որ այսօր «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար անդամ Սուրեն Սահակյանը հայտնել էր, որ դադարեցնում է անդամակցությունը կուսակցությանը։

תגובות


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page