Search
Մանրամասներ են ներկայացվել «Սուր գաստրոէնտերիտ» ախտորոշմամբ հոսպիտալացված երեխաների բուժման ընթացքից
- Jun 10, 2021
- 1 min read

ՀՀ առողջապահության նախարարության «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ում այս պահին բուժօգնություն է շարունակում ստանալ «Սուր գաստրոէնտերիտ» ախտորոշմամբ հունիսի 8-9-ին հոսպիտալացված 10-ը երեխա: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը. Նշվում է, որ բժիշկները երեխաների վիճակը գնահատում են բավարար:
Երեխաները բժշկական կենտրոն են ընդունվել փսխում, սրտխառնոց, ջերմություն ախտանշաններով: Միևնույն ժամանակ, հունիսի 9-ի դրությամբ` Վայքի ԲԿ-ում ստացիոնար բուժում է ստանում աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով` թեթև ընթացքով, Վայքի մանկապարտեզներից մեկի 11 սան, իսկ 5 երեխա բուժումը ստանում է ամբուլատոր պայմաններում։
Comments