Search
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Թաղավարդի ուղղությամբ
- Sep 14, 2021
- 1 min read

Ադրբեջանի Զինված ուժերը երեկ՝ սեպտեմբերի 13֊ին, կրակ են բացել Արցախի Թաղավարդ բնակավայրի ուղղությամբ: Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում հայտնեց Թաղավարդի բնակիչերից մեկը։
Նա նշեց, որ երեկվանից ամբողջ Թաղավարդում բջջային կապը շատ վատ է եղել, երբեմն ընդհանրապես չի եղել։
Ի դեպ, մեզ հետ զրույցի ընթացքում նույնպես կապն ընդհատվում էր։ Այդուամենայնիվ, մեզ հաջողվեց տեղեկանալ, որ կրակոցների հետևանքով հայկական կողմը զոհ կամ վիրավոր չունի։
Komentari