Զոդի զորամասի պայմանագրային զինծառայողները ստացան իրենց ամենամսյա դրամական բավարարումը. Թովմասյան
- Jun 30, 2021
- 1 min read

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Թագուհի Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Դիմել էի ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարին՝ բարձրացնելով զինծառայողների հավելավճարների/լրավճարների վերաբերյալ հարցը:
Արդեն ստացել եմ պատասխան գրություն և արդյունքում տեղեկացնում եմ, որ
Զոդի զորամասի բոլոր պայմանագրային զինծառայողները, որոնք ընդգրկված են եղել և ներկայումս ընդգրկված են ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում մարտական առաջադրանքի կատարման և մարտական հերթապահության, ստացել են իրենց ամենամսյա դրամական բավարարումը, 2021թ. հուլիս ամսից հետո թվաքանակների հաստատման դեպքում Զոդի զորամասի համապատասխան ստորաբաժանումների կողմից սահմանված կարգով կհաշվարկվեն և բոլոր այն պայմանագրային զինծառայողներին, որոնք գտնվել են Վերին Շորժայում, կվճարվեն մարտական հերթապահության համար նախատեսված հավելումները՝ փաստացի ծառայած օրերի դիմաց»:
Comments