top of page

ԱԺ-ում լրագրողների տեղաշարժի սահմանափակումն անընդունելի է․ Թագուհի Թովմասյան

  • Jul 30, 2021
  • 1 min read



«ԱԺ դահլիճում անվտանգության սարքեր են դրել․ դա նսեմացուցիչ է, ինչի՞ց են վախենում»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում անվտանգային նոր միջոցների ներդրմանը, որով սահմանափակվելու է լրագրողների տեղաշարժը։



Նրա խոսքով՝ եթե պատգամավորները կարող են իրենց համար անվտանգային նման միջավայր ստեղծել, ապա ինչո՞ւ Սյունիքում այնպես չարեցին, որ թշնամին չկարողանար մայիսի 12-ին ներխուժել ՀՀ տարածք։



«Ինչո՞ւ սուլելով մեր երկիր մտած ադրբեջանցիներին հովիվները դիմավորեցին։ Եթե անվտանգության մասին ենք մտածում, ապա առաջինը պետք է սահմանի՛ անվտանգության մասին մտածեին»,- ասաց նա։



Ըստ Թովմասյանի՝ իշխանական պատգամավորների հիմնավորումները, թե լրագրողներն, իբր, խանգարում են իրենց, այդքան էլ արդարացված չէ։



«Կարելի էր ջենտլմենական պայմանավորվածություն ձեռք բերել, և լրագրողները չմտնեին պատգամավորների սենյակ։ Լրագրողների տեղաշարժի սահմանափակումն ինձ համար անընդունելի է»,- նշեց նա։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page