Երբ իշխանությունը հրավառությամբ հաղթանակ էր տոնում, պետք է մտածեր այսօրվա մասին․ Թովմասյան
- Jul 30, 2021
- 1 min read

«Ես նախօրեին եմ վերադարձել Վարդենիսից, կրակոցների առումով ինտենսիվության պակաս կա, բայց վտանգավորությունը չի պակասում։ Խոցված ԱԹՍ-ներն ընկել են բնակավայրերին շատ մոտ։ Վտանգը ամեն պահի կախված է մեր գլխին»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Նրա խոսքով՝ մենք պետք է ունենաք պաշտպանության բարձր մակարդակ։ Ըստ Թագուհի Թովմասյանի՝ մարդիկ ընտրել են իշխանություն, և ուզում են, որ այդ իշխանությունն ապահովի իրենց անվտանությունը։ Պատգամավորը նկատեց՝ երբ այս իշխանությունն ընտրվել ու հրավառությամբ հաղթանակ էր տոնում, պետք է մտածեր այսօրվա մասին, որովհետև Հայաստանը շարունակում է ունենալ վտանգավոր գոտիներ։
«Գոնե Գեղարքունիքի մարզում մեր բանակային կորպուսը հաղթանակած է, և ես լիահույս եմ, որ մենք կկարողանանք դիմակայել բոլոր մարտահրավերներին»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Comments