top of page

Ցանկացած անարդարություն պիտի անարձագանք չմնա․ Թագուհի Թովմասյան

  • Aug 12, 2021
  • 1 min read

«Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանին: Թագուհի Թովմասյանի կենսագրությունը ներկայացրեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:


Թագուհի Թովմասյանը իր ելույթում շնորհակալություն հայտնեց «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցություններին Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում իր թեկնածությունը առաջադրելու համար:


«Մարդու իրավունքների պաշտպանությունը պետության հիմնական և բացառիկ գործառույթն է, որովհետև պետությունը ինքնին որպես հասարակական և քաղաքական միավոր հենց ստեղծվել է՝ նպատակ ունենալով ապահովել և երաշխավորել մարդու իրավունքների պաշտպանությունը: Բացի այդ, մարդու իրավունքների իրացման անհրաժեշտ հնարավորությունների ստեղծումը, ազատությունների պատշաճ երաշխավորումը, պետական բոլոր մարմինների գործունեությունը մեծ հաշվով պետության ֆունկցիոնալ պարտականությունն է: Այդ տեսակից շատ կարևոր է, որպեսզի մեր ողջ պետական գործունեությունը ուղղված լինի և բխի մարդու իրավունքների պաշտպանության առաջնահերթություններից և ոչ թե ուղղված լինի դրանք առավելագույնս սահմանափակելուն, որպեսզի հեշտացնեն պետական իշխանությունների գործունությունը»,- ասաց Թովմասյանը:


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page