Վստահ եմ՝ պարոն Վանեցյանն ունի լավ մարդկային հարաբերություններ աշխարհի տարբեր երկրներում․ Թովմասյան
- Aug 12, 2021
- 1 min read

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանն այսօր Ազգային ժողովում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանին հիշեցրեց Արթուր Վանեցյանի հայտարարությունն այն մասին, որ, եթե ունենա իշխանություն, կարող է իր կապերի միջոցով երեք օրվա ընթացքում լուծել հայ գերիների հարցը:
Բաթոյանը հետաքրքրվեց՝ Թովմասյանը տեղյա՞կ է, թե ինչ կապերի մասին է խոսքը։
«Զուտ անձնական կապերի մասի՞ն է խոսքը, թե՞ այն կապերի, որ նա ձեռք է բերել աշխատանքային գործունեության ընթացքում՝ մեր կառավարության հետ որպես ԱԱԾ տնօրեն աշխատելիս: Պատգամավորի մանդատ ունենալը բավարա՞ր է, որպեսզի ձեր խմբակցության ղեկավարը հանձնաժողովի նախագահի պաշտոնում ձեր ընտրվելու դեպքում օգնի, որպեսզի իրականացվեն գերիների ազատմանն ուղղված գործողություններ»,- հարցրեց նա:
Թովմասյանը պատասխնեց՝ հիշեցնելով, որ Վանեցյանը ԱԱԾ երկարամյա փորձ ունեցող սպա է, վերջին երեք տարիներին չէ, որ նա կապեր է հաստատել։ Հա նշեց, որ Վանեցյանը հստակ խոսել է իշխանություն լինելու դեպքում խնդրին լուծում տալու հնարավորության մասին, մինչդեռ այսօր նա ընդդիմադիր խմբակցության ղեկավար է, և այս պահին այդ կարգավիճակով անկարելի է լուծել հարցը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Comments