Search
Չարչյանն ահազանգեց, որ Ձեր ցուցումով է իրականացվում իր նկատմամբ խոշտանգում․ Թովմասյանը՝ Ջհանգիրյանին
- Sep 14, 2021
- 1 min read

Խորհրդարանում այսօր դիմելով ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանին, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն ասաց, որ կան ահազանգեր, որ նա դատական իշխանությունը դարձրել է գրպանային իշխանություն, և դատավորները բացառապես նրա հետ խոսելուց հետո են որոշումներ ընդունում։
Ի պատասխան՝ Ջհանգիրյանն ասաց, որ ԲԴԽ-ն դատական իշխանության բարձրագույն մարմինն է, և ինքը չի մասնակցում քննարկումների, իրավունք էլ չունի։
«Ես ձեռնպահ կմնամ քաղաքական մեկնաբանություններից»,- նշեց նա։
Թագուհի Թովմասյանն էլ հակադարձեց, թե «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանն ահազանգել է, որ Ջհանգիրյանի ցուցումով իր նկատմամբ իրականացվում է խոշտանգում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Comments