top of page

Թալիբները «Ալ Քաիդա»-ին ապաստան են տրամադրել Աֆղանստանում. Պենտագոն

  • Aug 19, 2021
  • 1 min read

«Թալիբան» արմատական շարժումն ընթացիկ տարվա ապրիլից մինչև հունիսի վերջը շարունակել է «Ալ Քաիդա»-ին ապաստան տրամադրել Աֆղանստանի տարածքում: Այդ մասին հաղորդել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը:


Ավելի վաղ «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչ Սուհեյլ Շահինը հայտարարել Էր, որ թալիբները թույլ չեն տա «Ալ Քաիդա»-ին և ահաբեկչական մյուս խմբավորումներին գործունեություն իրականացնել Աֆղանստանի տարածքում:


««Թալիբան»-ը շարունակել Է հարաբերություններ պահպանել «Ալ Քաիդա»-ի հետ՝ ահաբեկչական խմբավորմանը ապաստան տրամադրելով Աֆղանստանում»,- ասվում Է Պենտագոնի՝ Կոնգրեսին ներկայացված վերջին եռամսյակային հաշվետվության մեջ:


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page