top of page

Թալիբների առաջնորդը ժամանել է Քաբուլ

  • Aug 22, 2021
  • 1 min read

Թալիբների առաջնորդ Աբդուլ Գանի Բարադարը ժամանել է Քաբուլ։Այդ մասին հաղորդում է FoxNews-ը:


Թալիբանի պաշտոնական ներկայացուցիչ Զաբիխուլա Մուջախիդի խոսքով՝ Բարադարը նոր կառավորության շուրջ խորհրդակցության համար է ժամանել:


Բարադարը մասնակցել է անցած տարի Դոհայում կայացած խաղաղ բանակցություններին:


Նա նաև 1994 թվականին Թալիբանի համահիմնադիրներից է: Նա համարվում է Աֆղանստանի հաջորդ առաջնորդը:


Ակնկալվում է, որ թալիբները կհայտարարեն նոր կառավարության մասին օգոստոսի 31-ից հետո, երբ ամերիկյան զորքերը երկրից դուրս կբերվեն:



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page