Իմքայլական պատգամավորը չի մասնակցելու առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին
- May 31, 2021
- 1 min read

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթևիկ Հայրապետյանն իր ֆեյբուքյան էջում գրում է.
«Հարգելի քաղաքացիներ,
Իմ պարտքն եմ համարում տեղեկացնել, որ չեմ մասնակցելու առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Դա իմ անձնական որոշումն է, իսկ պատճառների մասին այս պահին խոսելն անպատեհ եմ համարում՝ հաշվի առնելով ներքաղաքական իրավիճակն ու նախընտրական մթնոլորտը։ Հորդորում եմ՝ անպայման մասնակցել առաջիկա ընտրություններին, քանզի ձեզանից յուրաքանչյուրի քվեով է ձևավորվում և' իշխանությունը, և' ընդդիմությունը։ Խնդրում եմ անպայման ծանոթացեք նախընտրական ծրագրերին, հետևեք քաղաքական գործիչների ելույթներին, քվեարկեք գաղափարների և այս բարդ իրավիճակում իրատեսական լուծումներ առաջարկող քաղաքական ուժի/ուժերի օգտին։
Մենք դեռ շատ անելիքներ ունենք։ Բոլորս, ի վերջո, անցողիկ ենք, մնայունը հայրենիքն է ու պետությունը, որի հանդեպ սերն ու նվիրումը վերանձնային է և վերկուսակցական։ Մեր նահատակված հերոսներին և նրանց ընտանիքներին մենք կյանք ենք պարտք, և այդ կյանքը պետք է ծառայեցնենք ուժեղ պետության կերտմանը։ Խաղաղություն մեր հայրենիքին և ուժ ու իմաստություն մեզ բոլորիս»։
Comments