top of page

Բերդի տարածաշրջանի հրետակոծության հետևանքներն ուսումնասիրող աշխատանքային խումբ կստեղծվի



Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը սեպտեմբերի 14-ին նոր որոշում է ստորագրել, որում ասվում է.


«1. Բերդի տարածաշրջանի հրետակոծության հետևանքների վերականգնողական աշխատանքների հետ կապված հարցերն ուսումնասիրելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ՝ հետևյալ կազմով.


Խմբի ղեկավար՝


Միսակ Մելքումյան-Տավուշի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի պարտականությունները կատարող


Անդամներ՝

Աշոտ Ծորմուտյան- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության վարչական վերահսկողության վարչության վարչական վերահսկողության իրականացման բաժնի գլխավոր մասնագետ


Արկադի Բոյաջյան-ՀՀ քաղաքաշինության կոմիտեի շինարարության գիտատեխնիկական նորմավորման վարչության գիտատեխնիկական քաղաքականության բաժնի պետ


Ռուբեն Պետրոսյան-Տավուշի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի ավագ մասնագետ

Արմեն Ճաղարյան-Տավուշի մարզպետարանի քաղաքաշինության վարչության ավագ մասնագետ


2. Հանձնարարել աշխատանքային խմբին՝


Սեպտեմբերի 15-ից 17-ը ուսումնասիրել Բերդի տարածաշրջանի հրետակոծության հետևանքների վերականգնողական աշխատանքների հետ կապված հարցերը, բողոքները, զեկուցել ինձ և սահմանված ժամկետում տեղեկատվություն ներկայացնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն»:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page