top of page

Տավուշի մարզի սահմանագոտուց բնակչության տարահանումն իրականության հետ որևէ կապ չունի. մարզպետարան

  • Aug 23, 2021
  • 1 min read


Շրջանառվող այն տեղեկատվությունը, ըստ որի, իբր, Տավուշի մարզի սահմանագոտուց բնակչության տարահանում է նախատեսվում, իրականության հետ որևէ առնչություն չունի: Այս մասին հայտնում են Տավուշի մարզպետարանից։


«Տավուշի մարզպետի 2021թ. օգոստոսի 19-ի թիվ 246-Ա որոշմամբ Տավուշի վտանգավոր տարածքներից բնակչության տարահանման պլանի նոր խմբագրության մեջ փոփոխություն է կատարվել, որով պաշտոնատար անձանց անունները փոխարինվել են պաշտոնների անվանումներով:

Այլ փոփոխություններ չեն կատարվել:


Տավուշի վտանգավոր տարածքներից բնակչության տարահանման պլանը գործում է ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասով և ՀՀ Կառավարության 2011թ. օգոստոսի 18-ի թիվ 1180-Ն որոշման պահանջներով»,-նշված է հաղորդագրության մեջ:



Kommentarer


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page