top of page

«Առավոտյան մի կրակոց է եղել, բայց ոչ Թաղավարդ գյուղի ուղղությամբ». համայքնի ղեկավար. «Tert.am»

  • May 18, 2021
  • 1 min read


«Այսօր գյուղի ուղղությամբ չեն կրակել, բայց ընդհանրապես կրակոցներ լինում են, գել ու գազան է անցնում, կարող է վախից կրակում են»։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Թաղավարդ համայնքի ղեկավար Օլեգ Հարությունյանը։


«Գյուղը կիսված է, կեսը իրենց տիրապետության տակ է, առավոտյան ընդամենը մի կրակոց է եղել, այն էլ օդ են կրակել, դեպի գյուղը կրակոց չի եղել»։

Թաղավարդի համայնքապետը նշեց, որ առհասարակ կրակոցներ լինում են, բայց հիմնականում օդ են կրակում։


«Մեր ուղղությամբ չեն էլ կարող կրակել, որովհետև իրենց դիմացը մեր զինվորներն են կանգնած, ինչպես կարող են կրակել»,- ասաց Հարությունյանը։


Ավելի վաղ տեղեկություններ են տարածվել, որ ադրբեջանական զինված ուժերը կրակել են Արցախի Հանրապետության Թաղավարդ գյուղի ուղղությամբ։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page