Search
Հուլիսի 1-ից քաղաքացիները կարող են բջջայինով արձանագրել երթևեկության կանոնների խախտումները
- Jun 28, 2021
- 1 min read

Հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի տրանսպորտային խախտումները տեսա-լուսանկարահանելու և բջջային հավելվածի միջոցով հաղորդում տալու որոշման կարգը:
Որոշումն ընդունվել էր 2020 թվականի հունիսի 11-ին՝ կառավարության նիստում:
Բջջային հավելվածի միջոցով հնարավոր կլինի արձանագրել առավել հաճախակի հանդիպող և սովորական քաղաքացու համար տեսանելի 12 տեսակի իրավախախտում՝ հանդիպակաց երթեւեկության գոտի դուրս գալը, կանգառի կայանման կանոնները խախտելը, լուսացույցի ազդանշանին չենթարկվելը, ավտոմեքենայից աղբ նետելը և այլն:
Comments