Արցախը տվել եք, հիմա էլ ուզում եք հավատանք, որ դարձել եք հայրենասե՞ր. Պողոսյան
- Jul 29, 2021
- 1 min read

Քաղաքագետ Թևան Պողոսյանն իր ֆեսյբուքյան էջում գրել է.
««Ի հեճուկս այն բանի, որ ոչ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ վերաբերելի կետում, ո՛չ հունվարի 11-ի հայտարարության մեջ չկա՛ որևէ միջանցք արտահայտություն կամ սահմանում, չե՛ն ընդգծվում կոնկրետ երթուղիներ, Ադրբեջանը շարունակում է արծարծել ինչ-որ միջանցքի թեմա՝ մատնանշելով կոնկրետ երթուղիներ և ուղղություններ։ Նախկինում բազմիցս ասել եմ, որ Հայաստանը չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու միջանցքային տրամաբանության որևէ հարց, և վերը հիշատակված ձևակերպումներով Ադրբեջանը փորձում է խափանել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման, որը ոչ միայն չափազանց կարևոր հարց է մեզ համար, այլև գտնվում է մեր կառավարության առաջնահերթությունների շարքում։ Մեզ համար միանշանակ է և աներկբա, որ տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաները պետք է բացվեն, և ինչպես Հայաստանը Ադրբեջանի տարածքով պետք է հաղորդակցություն ունենա, այդ թվում՝ դեպի Ռուսաստան, Կենտրոնական Ասիա, Իրանի Իսլամական Հանրապետություն, այնպես էլ Ադրբեջանը Հայաստանի տարածքով պիտի հաղորդակցություն ունենա, այդ թվում՝ դեպի Նախիջևան, Վրաստան, Իրան»:
Թուրքիա բառը չնշելու և դրանով մանիպուլացիա անելու յուրահատուկ արվեստը։
Հիմա հարց, ոնց կուտը տամ հայերին, որ հանկարծ չբորբոքվեն թուրք-ազերական թշնամիների հակահայկական ծրագրով։ Ճիշտ է` Թուրքիա անունը չհնչեցնելով և շեղելով Վրաստան և Իրան անուներով։
Դե մնացածը քարտեզին նայելով ինքներդ զգացեք։
Հ.Գ. թե բա մենք միջանցք չենք տալիս: Տո Արցախը, մեր հայրենիքի մի մասը տվել եք դա հեչ, հիմա էլ ուզում եք հավատանք, որ էլ կտեր չեք տալիս նախկինի պես ու դարձել եք ազգային ու հայրենասե՞ր»:
Comments